|
ՀՊՏՀ-ի Աշակերտական խորհուրդը ձևավորվել է 2006թվ-ի ապրիլին: Աշակերտական խորհրդի կազմավորման հիմնական նպատակներն են`
1. Բարձրացնել աշակերտների ակտիվությունը իրենց հուզող հիմնահարցերի լուծման շուրջ.
2. Կազմակերպել ժամանցային միջոցառումներ և ապահովել մասնակցությունը ներբուհական առաջնություններին.
3. Նպաստել նրանց համագործակցությանը բուհի ուսանողության և մասնավորոպես ՈՒԽ-ի հետ.
4. Աշակերտների շահերի պաշտպանություն.
5.Աշակերտների աշխարհահայացքի ընդլայնում.
Աշակերտական խորհուրդը իրականացրել է մի շարք միջոցառումներ: Աշակերտական խորհուրդը մտադիր է պարբերական դարձնել այցելությունները մանկատներ:Նմանօրինակ այցելություն աշակերտական խորհուրդը ունեցել է 2006թ-ի մայիսին: Ընտանեկան ջերմությունից և ծնողական խնամքից զուրկ երեխաների համար շատ հաճելի էին նոր ծանոթությունները և սերտ շփումը հասակակիցների հետ: Այցելությունը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ մանկատան երեխաները կազմում են հասարակության մի մասինկը և ունեն դրան ինտեգրվելու իրավունք:
ՈՒԽ-ի հետ համագործակցության դրսևորումներից է դարձել գարնանային փառատոնների անցկացումը:
Աշակերտական խորհուրդը մասնակցում է նաև ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող պոեզիայի երեկույթներին:
Աշակերտական խորհուրդը խաղկում է ապրում նաև այսօր: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ ՙՖոնդային բորսա՚ մրցույթի համար, որը տեղի կունենա մարտ-ապրիլ ամիսներին:
|
| Հասցե` Վ. Սարգսյան 32 |
Հեռ. (0312) 3 06 46 |
|
|
| |
|
|