Պլանային տնտեսությունում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԽՍՀՄ մյուս երկրներում ապահովագրությունը իրականացվում էր Պետապ և Ինգոսստրախ ընկերությունների կողմից: ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք դուրս եկան հայկական շուկայից: Պլանային տնտեսությունից շուկայական տնտեսության անցումը ՀՀ-ում հանգեցրեց տնտեսական ու սոցիալական կառուցվածքային փոփոխությունների: Առաջացավ իրավական դաշտ և օբյեկտիվ պահանջ ապահովագրական նոր համակարգի ներդրման համար: ՀՀ ապահովագրական համակարգը սկսվել է ձևավորվել1990-ական թթ: Ճիշտ է, ՀՀ-ում ապահովագրական դաշտը դանդաղ տեմպերով էր զարգանում և բնութագրվում էր տարերայնությամբ և պետության կողմից թույլ վերահսկողությամբ, բայց մեծ էր նրա դերը տնտեսության բնականոն զարգացման համար:
     1996թ ՀՀ ֆինանսների նախարարության կազմում ստեղծվում է ապահովագրական տեսչություն, որի նպատակն է ապահովագրության ոլորտում առաջացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծումը: Բացի սրանից ապահովագրական շուկան կանոնակարգելու համար նույն թվին ընդունվեց “Ապահովագրության մասին” ՀՀ օրենքը: Եթե 1996թ հունվարի 1-ին ՀՀ-ում գործում էր 83 ապահովագրական ընկերություն, ապա օրենսդրական դաշտի կանոնակարգման հետևանքով թիվը կտրուկ նվազեց՝ 2004թ-ին՝ 23 ապահովագրական ընկերություն: 2004թ հունիսի 11-ին ընդունվեց “Ապահովագրության մասի” ՀՀ նոր օրենքը: Նոր օրենքում տրվեց ապահովագրական հարաբերությունների հիմնական հասկացություն¬ների հստակ սահմանում: Հստակեցվեց նաև ապահովագրության տեսակների դասակարգումը: Բացի կյանքի և ոչ կյանքի ապահովագրություններից՝ սահմանվեց նաև ապահովագրության դասակարգումն ըստ անձնական, գույքային և պատասխանատվության ապահովագրությունների: Օրենքում մեծ ուշադրություն է դարձված նաև ապահովագրական ընկերությունների լիցենզավոր¬ման գործընթացի կարգավորմանն ու ապահովագրական ընկերությունների գործնեության թափանցիկության ապահովմանը: Ապահովագրական ընկերությունները իրենց տարեկան հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև դրանց հաստատման վերաբերյալ անկախ և լիցենզավորված աուդիտորական ծառայությունների տված եզրակացությունները պարտավոր են հրապարակել մամուլում:
     ՀՀ-ում ապահովագրական շուկան վերջին տարիներին աճի միտում է դրսևորում, սակայն ապահովագրական շուկայի զարգացման ներկայիս փուլում գոյություն ունեն լուծում պահանջող մի շարք կարևոր հիմնախնդիրներ: ՀՀ ապահովագրական շուկայի կարևոր հիմնախնդիրը եղել և մնում է վերապահովագրության հանձնված գումարների մեծությունը: 2004թ. ապահովագրության գումարների հանրագումարը կազմել է 660.962.156.0 հզ. դրամ, որից վերապահովագրության փոխանցված պարտավորությունները կազմել են 641.411.301.4 հզ. դրամ կամ ապահովագրական պարտավոր¬ությունների 97%-ը: Այսպիսի միտումներ են գրանցվել ՀՀ ապահովագրական շուկայի կայացման ողջ ժամանակաշրջանի ընթացքում: Այս հանգամանքը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պայմաններով.

  • բնակչության անբավարար վստահությունը հայրենական ապահովագրական համակարգի հանդեպ,

  • երկրում ապահովագրական մշակույթի համեմատաբար ցածր մակարդակը,

  • ապահովագրական ընկերությունների կապիտալի ոչ բավարար մեծությունը:


     Այս ամենի հետևանքով էապես տուժում է ՀՀ տնտեսությունը. ապահովագրական ընկերությունների հասույթի մեծ մասը փոխանցվում են օտարերկրյա առաջնակարգ վերապահովագրողներին, որի արդյունքում տեղի է ունենում բնակչության դրամական միջոցների արտահոսք (ՀՀ-ում՝ տարեկան 2մլրդ դրամ):
     ՀՀ ապահովագրական շուկայի համար խթան կարող է հանդիսանալ պարտադիր ապահովագրության տեսակների սահմանումը: Քանի որ ՀՀ-ում բնակչության եկամուտները ցածր են, նպատակահարմար է պարտադիր ապահովագրության տեսակների աստիճանական ներդրում՝ որոշելով նախնական առաջնահերթությունը: Կարևոր է նաև ապահովագրական շուկայում կամավոր և պարտադիր ապահովագրությունների տեսակների միջև օպտիմալ համամասնությունների սահմանումը:
     Մյուս հիմնախնդիրը կապված է ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի պահանջի հստացման հետ (նվազագույնը 50մլն դրամ): Եթե նվազագույն չափը մեծացվի, կնվազի ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների թիվը, որի հետևանքով տեղի կունենան ապահովագրական ընկերությունների միաձուլումներ և վերակազմավորումներ: 2004թ. հուլիսի 1-ին միայն 2 ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունն է գերազանցել 100մլն դրամը (ըստ ՙԱրմինֆո՚ գործակալության):
     ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման սկզբնական ձևը կարելի է կայացած համարել, բայց անհրաժեշտ է ունենալ դրանց գործունեության վերաբերյալ տեղեկություններ, որը կնպաստի ապահովագրական շուկայի զարգացմանը, այսինքն ՝անհրաժեշտ է կատարել վարկանիշավորում:
Ռոզա Կուրղինյան, Ֆ/Վ 4-րդ կուրս


Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46