|
Այս հանձնաժողովը նպատակադրել է առողջ կենսակերպի համադրումը մասնագիտական կրթությանը: ՈՒԽ կանոնադրությունում նշված ուսանողների ֆիզիկական դաստիարակությունը նպաստելու նպատակի իրագործմանն են ուղղված սպորտի հանձնաժողովի ֆունկցիաները:
Սպորտային հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվում են ներբուհական ֆուտբոլային առաջնություններ: Ֆուտբոլային հանդիպումներ են անցկացվում նաև համագործակցող կառույցների (մայր բուհի ՈՒԽ-ի և այլն) թիմերի հետ: Հանձնաժողովը կազմակերպում է նաև ՈՒԽ անդամների հանգիստը, էքսկուրսիաներ, ապահովում է տարբեր ակցիաներին, շքերթներին մասնակցությունը: Հանձնաժողովն է նախաձեռնում և ՈՒԽ բոլոր անդամների աջակցությամբ կազմակերպում այցելությունը Ջարդի ձոր հուշահամալիր, հարգանքի տուրքի մատուցումը հայրենական պատերազմի, Արցախյան հերոսամարտերի զոհված մարտիկներին, 1988 թվականի երկրաշարժի զոհերի հուշահամալիր, շքերթներ…: Պարբերական են դարձել նաև ԲՈՒՀ-ի շրջակայքի, քաղաքի, հուշահամալիրների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին ակտիվ մասնակցությունը:
|