Համագործակիցներ
Հանձնաժողովներ
Գործունեություն
Կանոնադրություն









Մեր մասին
ՈւԽ անդամները
Նվաճումները
Հարցազրույցներ
Տնտ. հոդվածներ
ՈւՀԱ-ի թիմը
Հոգու մեղեդի
Նկարներ

    ՀՊՏՀ ԳՄ ՈւԽ-ը հետապնդում է հարաբերությունների հարթություն` համերաշխության հենքի վրա, որի նպատակն է լավագույն ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը, մասնակցությունը տեղի ունեցող երիտասարդական միջոցառումների կոորդինացման, կազմակերպման և զարգացման աշխատանքներին: Այն իր անձնակազմի ակտիվ մասնակցությամբ աշխատում է օժանդակել որոշումների կայացմանը, ցուցաբերում ինտելեկտուալ ընդունակությունների ներդրում որևէ գործընթացի կազմակերպման աշխատանքներում: ՈւԽ-ն ուսանողներին հնարավորություն է ընձեռում հետագայում կիրառել իրենց փորձառությունը այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, բարոյահոգեբանական որակների զարգացման աշխատանքներում:
    ՀՊՏՀ ՈՒԽ-ի՝ առաջին մարզային ՈՒԽ-ի գերագույն նվաճումը ուսանողների վստահությունն է կառույցի՝ որպես իրենց իրավունքների պաշտպանի և ցանկացած խելամիտ մտքի, ծրագրի իրականացման աջակցի նկատմամբ:
    2000թ. նոյեմբերին ՈՒԽ-ի նախաձեռնությամբ հիմնվեց ԳՈՒԽ-ը (Գյումրու ուսանողական խորհուրդ), որը 2002թ. ապրիլի 9-ին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն: Հիմնադրումից ի վեր ԳՈՒԽ-ի նախագահ է ՈՒԽ-ի հիմնադիր և պատվավոր անդամ Կարեն Պետրոսյանը: ՈՒԽ-ն հիմա ղեկավարում է ԳՈՒԽ-ի գիտական հարցերի մշտական հանձնաժողովը:
    2000թ. մարտին հիմնադրվեց ԲՈՒՀ-ի ՈՒՀԱ թիմը, որին հաջորդեց 2005թ. "Економисты без економики" թիմը (տես մանրամասն "ՈՒՀԱ թիմը" էջում):
    2001թ.-ից ՈՒԽ-ի միջնորդությամբ ուսանողները թղթակցում են "Էկոնոմplus", "Տնտեսագետ" և այլ ամսաթերթերին ու լրագրերին:
    2003թ. ԵՊՏԻ (այժմ ՀՊՏՀ) ԳՄ ՈՒԽ-ը մասնակցեց Համահայկական երիտասարդական հիմնադրամի մրցանակաբաշխությանը և հաղթող ճանաչվեց "Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին" անվանակարգում: Գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերի, բազմաթիվ հիմնահարցերի լուծման համար ՈՒԽ-ին շնորհվեց մրցակարգը:
    2006թ. մարտից սկսեց լույս տեսնել ՈՒԽ-ի "Ակտիվ" ամսաթերթը, որը ստանձնեց և՜լրատուի, և՜ ուսանողներին հետաքրքրող լրագրային տարաբնույթ նյութերը պահանջվող որակով մատուցելու ֆունկցիան: Ամսաթերթը կազմվում է ուսանողների համատեղ ջանքերով և լույս է տեսնում ԲՈՒՀ-ի տնօրինության ու այլ աջակիցների ֆինանսավորմամբ:
    ՈՒԽ-ի նվաճում է նաև համագործակցության յուրաքանչյուր դրսևորումը Հայաստանի ու Գյումրու երիտասարդական կազմակերպությունների, այլ ԲՈՒՀ-երի ՈՒԽ-ի և այլ կառույցների հետ: ՈՒԽ-ն Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի անդամ է:
    ՈՒԽ-ի աջակցությամբ ԲՈՒՀ-ի տնօրինությունը թույլ է տալիս ստեղծել պետական ավարտական քննությունները, կուրսային աշխատանքների հանձնումը գնահատող ուսանողական հանձնաժողովներ:


Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46

IREX

 

Սամսոն Դավոյանի շնորհավորական խոսքը ուղղված ՀՊՏՀ ԳՄ ՈւԽ-ին WEB կայքի բացման կապակցությամբ

01.03--30.05 "ԳՈւԽ" ՀԿ նախաձեռնությամբ իրականացվում է "Ուսանողական խորհրդարանական ընտրություններ" ծրագիրը

Հնարավորություն է տրվում կարծիք հայտնել կամ առաջարկություն անել ԲՈւՀ-ում տեղի ունեցող ցանկացած գործընթացի վերաբերյալ: Կարող եք նաև հարցեր ուղղել այն անձանց, որոնք ձեր կարծիքով, իրավասու են լուծել համապատասխան խդիրները: Գաղտնիությունը երաշխավորվում է...