ՀՊՏՀ ԳՄ ՈՒԽ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ընդունվել է` 20.04.1999             

2. ՈւԽ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ

    2.1 ՈւԽ-ի նպատակները

    • Պաշտպանել ուսանողների շահերը:

    • Նպաստել ուսանողների մասնագիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանը, զարգացմանը և ինքնաարտահայտմանը:

    • Նպաստել ուսանողների գիտելիքների կատարելագործմանը:

    • Աջակցել և գործուն մասնակցություն ունենալ համալսարանում տեղի ունեցող գործունեության կազմակերպմանը և ուսումնական ծրագրերի բարենորոգումներին:

    • Նպաստել (անմիջականորեն կամ միջնորդված) ուսանողության սոցիալական վիճակի բարելավմանը:

    • Համակարգել համալսարանի տարածքում գործող ուսանողական ակումբները և միությունները:

    • Կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը և հանգիստը:

    • ՈՒսումնական հաստատություների միջև համագործակցության ապահովում և կապերի ամրապնդում:

    • Մասնակցել և աջակցել ՀՀ երիտասարդության շրջանում տարվող քաղաքականության մշակմանը և դրա իրագործմանը:

    • Նպաստել ուսանողների ֆիզիկական դաստիարակությանը:

    2.2 ՈւԽ-ի խնդիրները.
    • ՈՒսուցանելու համար համագործակցել համապատասխան կադրերի հետ:

    • Ստեղծել բանավեճային ակումբներ:

    • Գիտելիքների խորացման համար ստեղծել խմբակներ ըստ որոշակի հետաքրքրությունների :

    • Մշակել և իրականացնել ազատ ժամանցի կազմակերպման ծրագրեր:

    • ՈՒնենալ տեղեկատվական բանկ, որը կապահովի գործնական տեղեկատվությամբ:

    • Կազմակերպել գիտական կոնֆերանսներ, գիտաժողովներ:

    • Կազմակերպել մշակույթային փառատոներ:

    • ՈՒսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների ուսուցանում:

    • Կազմակերպել ուսանողական գործերի ցուցահանդեսներ:

    • Մասնակցել ԲՈՒՀ-ի կառավարմանը:

    • Միջբուհական տարբեր միջոցառումների (գիտական, մշակութային) կազմակերպում:



Հիմնական դրույթներ Իրավունք և պարտականություն ՈւԽ կազմակերպական կառուցվածքը