Բնակչության աշխարհագրության կենտրոնական խնդիրներից մեկը բնակչության տարածական տեղափոխությունների ուսումնասիրությունն է: Սխալ կլինիմիգրացիայի վերաբերյալ պատկերացումը սահմանափակել սոսկ մարդկանց պարզ, մեխանիկական տեղափոխությամբ: Բնակչության գաղթերի նշանակությունը գործնականում անհամեմատավելի մեծ է ու բազմակողմանի: Գաղթերի մասին խոսելիս պետք է ի նկատի ունենալ սոցիալ-տնտեսական այն մեծ դերը, որը կատարում են դրանք երկրագնդի մասշտաբով և առանձին պետությունների հաստատական կյանքում:
     Բնակչության միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքների ուսումնասիրության ժամանակ կարևոր նշանակություն ունի նրա առաջացման պատճառները, որոնք լինում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային: Կարևոր և առավել տարածված պատճառը տնտեսականն է, որն իրականանում է աշխատանք ստանալու և ավելի բարձր աշխատավարձ ունենալու հեռանկարով: սովորաբար այն ընթանում է ցածր կենսամակարդակ ունեցող շրջաններից դեպի բարձր կենսամակարդակ ունեցող շրջանները: Միգրացիայի առանձին պատճառ կարելի է համարել նաև տարերային աղետների և այլ բնական պայմանների պատճառով բնակչության վայրերի փոփոխությունները: Այսպես, 1998 թվ. դեկտեմբերի 7-ի Սպիտակյան երկրաշարժի հետևանքով ավելի քան 110 հազար բնակիչ Հայաստանի աղետի գոտուց բնակվեց երկրի տարբեր շրջաններ: Կան նաև հարկադիր միգրացիաներ և մարդկանց անօրինական փոխադրումներ, որոնց մեջ գերակշռում են կանայք և աղջիկները:
     ՀՀ-ից մարդկանց անօրինական փոխադրումները հիմնականում ուղղված են Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Գերմանիա, Հունաստան, Բելգիա, Նիդերլանդներ և Շվեյցարիա: Միջազգային Միգրացիոն կազմակերպությունը, որը պայքարում է անօրինական փոխադրումների դեմ, 2001 թվ. օժանդակել է ավելի էան 500 հայի Հայաստան վերադառնալուն: Պատմական Հայաստանը ճակատագրի բերումով պատմական երկարատև ժամանակահատվածում եղել է արտագաղթի երկիր: Արտագաղթը զանգվածային բնույթ կրեց հատկապես 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի առաջին 2 տասնամյակների ընթացքում: Խորհրդային տարիներին Հայաստանի սոցիալ տնտեսական արագ զարգացումը նպաստավոր նախադրյալներ ստեղծեց բնակչության զանգվածային ներգաղթի կազմակերպման համար, հատկապես Վրաստանից, Ադրբեջանից, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից: 1980-ական և հատկապես 90-ական թվականներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը, գործազրկությունը, 1988 թվ. երկրաշարժը, հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը և այլ գործոններ նպաստեցին բնակչության զանգվածային արտագաղթի առաջացմանը: Ընդ որում, նկատվում է և “ուղեղների”, և “մկանների” հոսք դեպի Ռուսաստան և զարգացած երկրներ:
     ՀՀ ներքին և արտաքին միգրացիաները զգալի ազդեցություն են թողել բնակչության թվի աճի տեմպերի, սեռատարիքային կառուցվածքի, ազգային կազմի, ուրբանիզացման և բնակչության տեղաբաշխման վրա: Միգրացիաները, հիմնականում ունենալով գյուղ-քաղաք, քաղաք-գյուղ ուղղությունները, նպաստել են բնակչության կենտրոնացմանը Երևանում և նրա ագլոմերացիայի քաղաքներում /Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Մասիս/:
     Ներքին միգրացիաները գյուղից գյուղ ուղղությամբ տեղաշարժվել են ծայրամասային բարձր լեռնային գոտու գյուղական վայրերից դեպի Արարատյան դաշտի ցածրադիր գոտիները: Ներքին միգրացիաների հետևանքով մեծացել է ՀՀ բնակչության տեղաբաշխման անհամաչափությունը, և վերացել են տասնյակ լեռնային գյուղեր:
     Ներկայումս արտագաղթը շարունակվում է և դարձել է սովորական երևույթ: Ըստ էության, դա վկայում է այն բանը, որ բնակչության միջպետական միգրացիայի գործընթացներում Հայաստանը վերածվել է դոնոր երկրի
     Արտագաղթը միշտ էլսոցիալ-տնտեսական տարբեր հետևանքներ է ունեցել: Փորձենք քննել, թե վերջին 12 տարում ժողովրդագրական ինչ հետևանքներ է ունեցել այն.

  1. արտագաղթը խիստ ազդել է մեր հանրապետության բնակչության գենոֆոնդի վրա,

  2. արտագաղթի պատճառով հանրապետության բնակչությունը ծերանում է,

  3. արտագաղթի պատճառով փոխվել է հանրապետության սեռատարիքային կազմը,

  4. հանրապետությունից արտագաղթն իր ազդեցությունն է թողել հասարակության կարևորագույն սոցիալական բջջի` ընտանիքի վրա. կրճատվել է ընտանիքի անդամների թիվը,

  5. զանգվածային արտագաղթի հետևանքով հանրապետությունից հեռացել և շարունակում են հեռանալ երիտասարդ աշխատողներ, բարձր որակավորում ունեցող միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներն ու գիտնականները, որի պատճառով տեղի է ունեցել որակյալ աշխատուժի բարոյական արժեզրկում,

  6. միգրացիայի հետևանքով աշխարհի հայերի ընդհանուր թվաքանակի մեջ հարաբերականորեն նվազել է հայաստանաբնակ հայերի տեսակարար կշիռը,

  7. զանվածային արտագաղթի հետևանքով մեր հանրապետության տնտեսությունը շարունակաբար կորցրել և կորցնում է իր աշխատանքային ռեսուրսների զգալի մասը,

  8. արտագաղթը ինչ-որ չափով փոխել է Հայաստանի քաղաքային և գյուղական բնակչութան թվաքանակի հարաբերակցությունը, քանի որ գաղթվածների մեջ ավելի մեծ է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը:

     Այսպիսով, արտագաղթի բացասական ժողովրդագրական հետևանքները բավականին շատ են: Ակնհայտ է, որ արտագաղթի ժողովրդագրական բացասական հետևանքների հաղթահարումը պահանջում է արդյունավետ միգրացիոն քաղաքականություն:

Իրինա Հարությունյան, Բ/Կ 3-րդ կուրս


Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46