ՀՊՏՀ (հիմնադրման պահին՝ ԵՊՏԻ) Գյումրու մասնաճյուղի ՈՒսանողական խորհուրդը (ՈՒԽ) հիմնադրվել է 1999թ. ապրիլի 17-ին՝ համաձայն համընդհանուր հանդիպման ժամանակ կայացրած որոշման ՈՒԽ-ն սկսեց գործել 9 հիմնադիր անդամներով, որոնցից 2-րդ կուրսի ուսանող Կարեն Պետրոսյանը ընտրվում է նախագահ: Հիմնադրումից 3 օր անց՝ ապրիլի 20-ին, ՈՒԽ-ը որպես ԲՈՒՀ-ի ուսանողական ինքնակառավարման մարմին հաստատվեց Գիտխորհրդի կողմից:
Գործելու պահից մինչ այսօր նույնն է ՈՒԽ-ի՝ շահույթ չհետապնդող կառույցի գլխավոր նպատակը՝ ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
ՈՒԽ-ը նպատակադրել է նաև.
Գործունեության ընթացքում ՈՒԽ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, կազմակերպել է զանազան միջոցառումներ, ակցիաներ՝ գործելով 4 հիմնական հանձնաժողովներով՝ մշակութային, մամուլի, սպորտի, գիտական, ՈՒՀԱ թիմով և հարակից ակումբներով ու խմբակներով: Բացի իր օղակների կատարած աշ-խատանքից ՈՒԽ-ն ամեն տարի կազմակերպում է ”Տարվա լավագույն ուսանող”, “ՈՒԽ-ի լավագույն անդամ”, անվանակարգերով մրցանակաբաշխություն, որի մեկնարկը տրվել է 2003թ. “Ելենա” սրճարանում անցկացրած առաջավոր ուսա-նողների մեծարման միջոցառման ժամանակ, շատ ուսանողական էքսկուրսիաներ և ուխտագնացություններ, երեկույթներ, ուսանողական շքերթներ, հանդիպումներ ԲՈՒՀ-ի տնօրինության և Գյումրու իշխանության ներկայացուցիչների հետ:

ՈՒԽ-ի նախագահն ու նախագահի տեղակալը Գիտխորհրդի անդամներ են և ակտիվ մասնակցություն են ունենում ԲՈՒՀ-ի տարբեր հարցերի լուծման գործընթացին՝ արտահայտելով ուսանողների կողմնորոշումը: ՈՒԽ-ի աշխատանքային պրոցեսի կարևոր բաղկացուցիչ է համագործակցությունը տարաբնույթ ինստիտուտների հետ (Հայ Առաքելական եկեղեցու ուսանողական միություն, Գյումրու ՈՒսանողական խորհուրդ, այլ ԲՈՒՀ-երի ՈՒԽ-ներ՝ մասնավորապես ՀՊՏՀ ՈՒԽ, հենակետային վարժարանի աշխորհուրդ, տնօրինություն, գիտական մաս և այլն): ՈՒԽ-ն ի դեմս Հայ Առաքելական եկեզեցու ուսանողական միության իր խմբակի տարածում և ամրապնդում է քրիստոնեական գաղափարները ուսանողների շրջանակներում: Դրա արդյունավետությունն էլ արտացոլվում է բազմաթիվ բարեգործական ակցիաներում (այցեր ծերանոցներ, մանկատներ, աջակցություն Ջավախքի հայ երիտասարդներին):
Մասնագիտական բանավեճերի, սեմինարների, հանդիպումների միջոցով ՈւԽ-ը աջակցում է ԲՈւՀ-ի կրթական պրոցեսին` լրացուցիչ գիտական ինֆորմացիա տալով ուսանողներին:
ՈՒԽ-ի առաջին նախագահը հիմնադիր անդամներից մեկը՝ Կ.Պետրոսյանն է (1999-2003թթ., նկարում` ձախից առաջինը): Նա առ այսօր նախագահում է իր մասնակցությամբ հիմնադրված ԳՈՒԽ ՀԿ-ն: 2003թ. հոկտեմբերին ՈՒԽ-ի նախագահ է ընտրվել Ղ.Հարությունյանը /նկարում` աջից առաջինը/, ով իր գործունեության ընթացքում հետամուտ լինելով ՈՒԽ-ի սկզբնական գերնպատակին հաստատեց ՈՒԽ-ի՝ որպես ուսանողների շահերի պաշտպանի գոյության անհրաժեշտությունն ու իրավունքը: 2006թ. հունիսին Ղ. Հարությունյանին հաջորդեց Վլադիմիր Շատվերովը /նկարում` կենտրոնում/:
ՈՒԽ-ի փոխնախագահը կորդինացնում է հանձնաժողովների աշխատանքը, հետևում ծրագրերի իրականացմանը, իրականացնում է կազմակերպման բոլոր ֆունկցիաները: Հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգում և ղեկավարվում են նախագահները, ովքեր ընտրվում են ՈՒԽ-ի անդամների կողմից: Յուրաքանչյուր հանձնաժողով ունի գործելու իր նպատակը, մեթոդը: