ԶՐՈՒՅՑ ԼՈՒՍՆԻ ՀԵՏ

     Երբևիցե գրկել ես լուսինը, երբևիցե կտրել ես ոտքերդ երկրից, թռել, հասել աստղերին
ու վերևից նայել նիրհող աղմուկին, վազվզոցին…
     Լռություն է, որն այնքան ներդաշնակ է հոգուս մեղեդուն՝ հանդարտ ու երազկոտ:
Դրսում անձրևի կաթկթոցից, երբեմն անցնող ավտոմեքենաների շչակներից ու սոսափող տերևների փսփսոցից է հյուսվել այս լռությունը, որը մտերմիկ է ինձ ավելի քան այն
անիմաստ, բազմիմաստ ու ձանձրացնող հնչյունները, որ լսում եմ ամեն օր և որոնք ուզում
եմ սառեցնել օդում: Մթության ու լռության այս տարօրինակ օվկիանոսում իմ միակ զրուցակիցը լուսինն է՝ հավերժական առեղծվածն, դարավոր վկան ու իմաստուն խենթուկը: Ինչպես ա զրուցում ենք երկար ու բնավ էլ ոչ մանուկներից: Պատմում է ասես մի երկար հեքիաթ, իսկ ես էլ ասես լսած լինեմ անվերջ տողերն հեքիաթի: Հետո նորից նույնը. կամաց-կամաց ավելի եմ մոտենում նրան, հասնում, իսկ նա մեղմաբար բռնում է ձեռքս, ժպտում հոգեթով ու ողողում շողերով՝ չթողնելով խամրած մի անկյուն: Օրորոցի նման փայփայում է իսկ նրա երգած օրորոցայինը միշտ էլ եղել է իմ մտքում, ուղղակի չեմ կարող երբևիցե հիշել: Հանդարտ ու փափուկ օրորվում է, գլորվում երազների ու հույզերի, հույսերի ու հրդեհի ոլորանում, իսկ ներքևում մնացել է մի աննշանն կետ. ի՛նչ լավ է վերևում: Ննջում եմ….
     Նորից առավոտ, նորից բաժանում ….
     Կամաց-կամաց ներքևի աննշան կետը մեծանում է ու ստանում իր անունը` իրականությունը: Բոլորի նման ես էլ ամենօրյա ծեսի պես ձուլվում եմ աղմուկին, լինում այստեղ ու այնտեղ, խոսում ու լսում` հոգում թաքցնելով լուսնի հետ զրույցի համաչափ ու վեհ մեղեդին…
Անի Մալխասյան, Բ/Կ 3           
 
   ---ՄՏՈՐՈւՄՆԵՐ---

     Ինքս ինձ մտորում եմ ու հարց տալիս: Ո՞վ է գեղեցիկի հեղինակը. նույն ինքը ամենակատարյալ բնությունը, քանզի այն չափից ավելի գեղեցիկ է, և այդ գեղեցկությունը բնական է ու ի վերուստ տրված:
     Եվ այսօր գարուն է կրկին, և մեր հոգիները նորից ու նորից պատվում են ամենաազնիվ զգացմունքներով ու հույզերով: իմ այս մտորումների հետ զգացի, որ այս գարունն էլ շատ բան փոխեց իմ կյանքում, որը չնայած անցավ անխոս ու աննկատ, և գուցե թախծելիս միայն զգամ, որ գարունն էլ րնձ տվեց սիրո և գեղեցիկի մասին խորհելու մեծ կարողություն:
     Լսեցի բնության հևքը և հասկացա, որ կյանքի խորհուրդը կյանքի սերն է ու գեղեցիկը:
Վանցյան Լուիզա, Բ/Կ 2


 

Հայաստանի պետական

տնտեսագիտական

համալսարանի Գյումրու

մասնաճյուղի

           ՈՒսանողական խորհուրդ

 

Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46

1 2 3