|
ԲՈՒՀ-ի ՈՒՀԱ թիմը հիմնադրվեց 2000 թվականի մարտին հումորիստների ակումբի կողմից և իր գործունեության ընթացքում ունեցավ հաջող մասնակցություն բազմաթիվ փառատոների ու մրցույթների ժամանակ: ՈւՀԱ -ի առաջին թիմը կազմում էր Գյումրու ՈւՀԱ հավաքականի` <<Красота по Гюмрийский>>-ի միջուկը: Վերջինս հիմնադրեց Գյումրիի ՈւՀԱ լիգան, որն այժմ ծավալուն աշխատանք է տանում Գյումրու բոլոր ՈւՀԱ թիմերի հետ, կազմակերպում փառատոներ և մասնակցում քաղաքային տարբեր միջոցառումների:
2005 թվականի նոյեմբերին ՈՒԽ-ի ջանքերով կազմավորվոց ՈՒՀԱ նոր թիմը` “ЭКОНОМИСТЫ БЕЗ ЭКОНОМИКИ”: Թիմը մարտի 7-ին ունեցավ իր առաջին ելույթը "Գյումրու ՈՒՀԱ թիմերի ասոցացիայի" և "Գյումրու ուսանողական խորհուրդ" ՀԿ-ի կողմի կազմակերպված փառատոնի ժամանակ, որն անցկացվեց Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնի արդյունքում ձևավորվեց “Գյումրու ուսանողական լիգան”, որում մեր թիմը ընդգրկված է և մասնակցում է նրա կազմակերպած այլ մրցույթներին և ցուցադրումներին: Նորաստեղծ ՈՒՀԱ թիմին շնորհվեց "Լավագույն երգ" անվանակարգը: Փառատոնը ճանապարհ հարթեց “ЭКОНОМИСТЫ БЕЗ ЭКОНОМИКИ”-ի համար և արդարացրեց սպասելիքները:
Օգոստոսի 26-ին Օազիս սրճարանում անցկացված ՈՒՀԱ ամառային փառատոնի մասնակցությունը թիմին բերեց լիգայի եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք: |
| Հասցե` Վ. Սարգսյան 32 |
Հեռ. (0312) 3 06 46 |
|
|
| |
|
|