ՀՊՏՀ ԳՄ ՈՒԽ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Ընդունվել է` 20.04.1999             

3. ՈՒԽ-Ի ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. ՈՒԽ-ի անդամ կարող է դառնալ ԲՈՒՀ-ի յուրաքանչյուր սովորող, ով ընդունում է սույն կանոնադրությունը և իր գործունեությամբ նպաստում է ՈՒԽ-ի կանոնադրական նպատակների ու խնդիրների իրագործմանը:

  2. Գրավոր դիմումի համաձան ՈՒԽ-ի նոր անդամի ընդունելության մասին որոշումն ընդունվում է ՈՒԽ-ի խորհրրդի կողմից:

  3. ՈՒԽ-ի անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի, կամ ՈՒԽ-ի խորհրդի` տվյալ անդամին ՈՒԽ-ի անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա:

  4. Կուրսի ավագները ի պաշտոնե համարվում են ՈՒԽ-ի անդամ:

  5. ՈՒԽ-ի անդամն իրավունք ունի`

    • Ընտրել և ընտրվել ՈՒԽ-ի ղեկավար մարմիններում:

    • ՈՒԽ-ի ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել ՈՒԽ-ի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր :

    • Ազատորեն արտաայտել սեփական տեսակետները:

    • Օգտվել ՈՒԽ-ի իրավական, բարոյական և այլ աջակցությունից:

    • Ստանալ ՈՒԽ-ի գործունեության վերաբերյալ տվյալներ և մասնակցել ՈՒԽ-ի աշխատանքների մասին որոշումների մշակմանը:

    • Անարգել դուրս գալ ՈՒԽ-ի շարքերից:

  6. ՈւԽ-ի անդամը պարտավոր է`

    • Նպաստել ՈւԽ-ի աշխատանքներին և միջոցառումներին:

    • Իր գործունեությամբ բարձր պահել ՈՒԽ-ի հեղինակությունը:

    • Լինել կարգապահ և ենթարկվել սույն կանոնադրությանը:

    • Բարոյապես, հնարավորության դեպքում նաև նյութապես աջակցել ՈՒԽ-ի հզորացմանը:

    • Կատարել ՈՒԽ-ի ղեկավար մարմինների որոշումները:

    • Նպաստել ՈՒԽ-ի շարքերի համալրմանը:

  7. Կիսամյակի ընթացքում երեք անհարգելի բացակայության դեպքում ՈՒԽ-ի անդամը դուրս է գալիս ՈՒԽ-ի անդամության կազմից:

  8. ՈՒԽ-ը առանձին անհատների, հաշվի առնելով նրա վաստակը, ՈՒԽ-ի նպատակների և խնդիրների իրականացման գործում կարող է շնորհել ՈՒԽ-ի "Պատվավոր անդամ"-ի կոչում:


Հիմնական դրույթները ՈւԽ նպատակները և խնդիրները ՈւԽ կազմակերպական կառուցվածքը