| ԲՈւՀ-ի տնօրեն Ս. Դավոյան Կարծում եմ` ինտերնետային կայքը ոչ միայն մեր ՈւԽ-ի, այլ դա ընդհանրապես կամայական կազմակերպության այսօրվա շուկայական պայմաններում տնտեսական զարգացվածության մակարդակը, տնտեսության գլոբալացումը, միջազգային ինտեգրացումը հաշվի առնելով, անհրաժեշտ պայման է և բոլոր կազմակերպությունները վաղ թե ուշ պետք է ունենան, իսկ ավելի ցանկալի կլիներ, որ ավելի շուտ դա ունենային, քանի որ դա իրենց այցեթուղթն է տվյալ ոլորտում ինչպես միջազգային մակարդակով, այնպես էլ հանրապետության, այնպես էլ ամբողջ բուհ-ական համակարգում: Կարծում եմ, որ դա նաև ուշացած քայլ է և ողջունելի քայլ է: Կայքի բացումը հնարավորություն կտա ավելի ստույգ տեղեկանալ մեր ուսանողության, դասախոսների, ԲՈւՀ-ի անցուդարձի, մատուցվող գիտելիաների,ակարդակի, ուսման որակի հաջողությունների, ինչպես նաև խնդիրների հետ: Սա կօգնի, որ մեր ուսանողությունը ավելի մոտիկից ծանոթանա մեր առջև ծառացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև իր ակտիվ մասնակցությունը կբերի այդ խնդիրների լուծման ընթացքում: Կարծում եմ, որ դա ավելի կմտերմացնի դասախոս-ուսանող հարաբերությունը, և ուսանողների խնդիրները կդառնան դասախոսինը և հակառակը: Այսինքն դա կբերի դասախոսների և ուսանողների միասնականության: Քանի որ բոլոր բուհ-երում էլ, ինչպես գիտենք, անցկացնում են գիտաժողովներ ինչպես հանրապետական, այնպես էլ ոչ հանրապետական մակարդակի, կարծում եմ, որ լավ հոդվածները կտպագրվեն նաև երևանյան բուհ-երի ուսանողական գիտաժողովների ժողովածուներում, այնպես որ, այսպես ասած, Գյումրի-Երևան կապը ուսանողական ավելի կսերտանա, հատկապես գիտաարտադրական աշխատանքների ոլորտում, ուսանողության համար կատարվող աշխատանքների, ինչու չէ նաև դասախոսների և մյուս տնտեսագետ գիտնականների համար, դա ևս մի ուղի է ինքնաարտահայտման և ավելի լավ, որպեսզի ճանաչեն մեկը մյուսին:
Ուսումնական մասի փոխտնօրեն Պ. Գոմցյան Վերաբերմունքս զուտ դրական է: Նախևառաջ փաստ է այն, որ կրթական համակարգում ամենամեծ նվաճումներից էլեկտրոնային հաղորդակցման գործընթացի ընդլայնումը, իսկ երբ երիտասարդները իրենք են քայլէր ձեռնարկում ներկայանալ նաև այդ տարբերակով, ապա դա առավել գովելի է:
Օգտագործեք այն ի շահ մեզ, զետեղեք դրանում կրթական համակարգի բոլոր նորությունները, ավելի շատ ինֆորմացիա հաղորդեք դրա միջոցով` ունենալով ուսաողներին լրացուցիչ գիտելիքներ տալու նպատակը: Այժմ ձեր` ուսանողներիդ խնդիրը պատշաճ կրթություն ստանալն է, այսինքն` առաջարկում եմ ձեր վեկտորն ուղղել կրթությանը. սկսեք փոքրից, ամեն ինչ արեք ժամանակին:
Համակարգչային մասի պատասխանատու Ա. Սարգսյան Կայքի ստեղծմամբ դուք ասում եք, որ միաժամանակ կախված լինելով ԲՈւՀ-ից`դուք առանձին օղակ եք: Ներկայումս քաղաքակիրթ աշխարհի նորմերից մեկն է միմիանց հետ երկխոսությունը, փոխադարձ կապերը, ինչը կարող է նաև միջազգային մակարդակով դրսևորվել: Կայքը չպետք է գովազդի բնույթ կրի. դրա ստեղծումը պետք է ուսանողներին օգտակար նպատակ հետապնդի
|