Համագործակիցներ
Հանձնաժողովներ
Գործունեություն
Կանոնադրություն







Մեր մասին
ՈւԽ անդամները
Նվաճումները
Հարցազրույցներ
Տնտ. հոդվածներ
ՈւՀԱ-ի թիմը
Հոգու մեղեդի
Նկարներ
 

"Գյումրու Ուսանողական Խորհուրդ"ՀԿ-ն հիմնադրվել է 12 բուհերի /6 պետական,6 մասնավոր/ ՈւԽ-ների նախագահների կողմից: 2002թ-ի ապրիլի 9-ին ՀԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Արդարադատության նախարարության կողմից: "Գյումրու Ուսանողական Խորհուրդ" ՀԿ-ը հանդիսանում է միջազգային երիտասարդական խորհրդի և Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի հիմնադիր անդամ: Կազմակերպության երկու հիմնադիր անդամ հանդիսանում են Հաստանի Երիտասարդական Խորհրդարանի պատգամավոր: Կառույցը ունի հետևյալ նպատակները.
1. Պաշտպանել ուսանողների և երիտասարդների շահերը
2. ուսանողներին մասնակից դարձնել հասարակական կյանքում առկա խնդիրների լուծմանը
3. աջակցել ուսանողությանը ինտեգրվելու Հայաստանի և միջազգային երիտասարդական դաշտին
4. ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում և Շիրակի մարզում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
"Գյումրու Ուսանողական Խորհուրդ" ՀԿ- ն ունի 7 հանձնաժողովներ` գիտական, մամուլի, մշակույթի, կրթական , շահերի պաշտպանության, համայնքների հիմնախնդրներով զբաղվող և ծրագրային:ՀԿ-ն իր գործունեության ընթացքում հիմնել է 3 կից կառույցներ` Հայ Առաքելական Եկեղեցու Գյումրու Ուսանողական Մություն /ՀԱԵԳՈւՄ/, Քոլեջների Ուսանողական Խորհուրդ /ՔՈւԽ/ և <<Կրթության Հույս>> հիմնադրամը, որի նպատակն է սոցիալապես անապաով ուսանողներին աջակցել: ՀԿ-ի ավանդական ծրագրերն են
• Ուսանողության միջազգային օրը: Այդ օր կազմակերպվում է միջոցառումների շարք, որը եզրափակվում է գալա համերգով
• Ինտելեկտուալ առաջնություներ
• Գիտաժողովներ
• Դասընթացներ, բանավեճեր, քննարկումներ պաշտոնատար անձանց հետ
• Սպորտային առաջնություններ
• Կամավորական աշխատանք համայնքաբնակ երիտասարդների հետ և այլն;


Հասցե` Վ. Սարգսյան 32 Հեռ. (0312) 3 06 46

IREX

 

Սամսոն Դավոյանի շնորհավորական խոսքը ուղղված ՀՊՏՀ ԳՄ ՈւԽ-ին WEB կայքի բացման կապակցությամբ

01.03--30.05 "ԳՈւԽ" ՀԿ նախաձեռնությամբ իրականացվում է "Ուսանողական խորհրդարանական ընտրություններ" ծրագիրը

Հնարավորություն է տրվում կարծիք հայտնել կամ առաջարկություն անել ԲՈւՀ-ում տեղի ունեցող ցանկացած գործընթացի վերաբերյալ: Կարող եք նաև հարցեր ուղղել այն անձանց, որոնք ձեր կարծիքով, իրավասու են լուծել համապատասխան խդիրները: Գաղտնիությունը երաշխավորվում է...