|
|
Գիտական հանձնաժողովը նպատակ ունի բացահայտել ուսանողների
ինտելեկտուալ կարողությունները, պահպանել կապը ԲՈՒՀ-ի գիտական մասի, վարչական բաժնի և ուսանողների միջև, ապահովել մասնագիտական գիտելիքների
խորացումը և կազմակերպել խորհրդատվություն ցածր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Գիտական հանձնաժողովը ի դեմս ՈՒԽ-ի նախագահի և մեկ այլ
անդամի մասնակցում է ԲՈՒՀ-ի գիտխորհրդի աշխատանքներին` արտահայտելով ողջ ուսանողության կարծիքը: Ներկայումս հանձնաժողովի խնդիրը այս ուղղությամբ
ներմուծվող կրեդիտային համակարգի պայմանների տեղայնացնումն է ԲՈՒՀ-ում: Գիտական հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է
բանավեճեր կարևոր հարցերի շուրջ: Երբեմն քննարկման նյութի առատությունը հաշվի առնելով հանձնաժողովը անցկացրել է բանավեճային
նստաշրջաններ: Իր գործունեության ընթացքում Գիտական հանձնաժողովը ունեցել է մասնագիտական և ոչ մասնագիտական բանավեճեր
հետևյալ թեմաներով`
- "Սոցիալ տնտեսական հիմնախնդիրները Շիրակի մարզում"
- "Ապահովագրական շուկայի հիմնահարցերը ՀՀ-ում"
- "ԲՈՒՀ-ի ուսանողության դերը Հայաստանի ուսանողական դաշտում"
- "ՀՀ և համաշխարհային տնտեսույան գլոբալացումը"
- "ՀՀ ներքաղաքական դրությունը" և այլն:
Գիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամեն ուսումնական կիսամյակ անցկացվում է ներբուհական
ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցում են բոլոր կուրսերի թիմերը: |
| Հասցե` Վ. Սարգսյան 32 |
Հեռ. (0312) 3 06 46 |
|
|
| |
|
|