|
Յուրաքանչյուր երկրի տնտեսական աճը պայմանավորող առաջնային արտաքին գործոններից է հանդիսանում տվյալ երկրի արտաքին առևտուրը: Արտաքին առևտուրը երկրների միջազգային տնտեսական հարաբերությունների կարևորագույն ձևն է, որն առանցքային դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման համակարգում և հանդիսանում է համաշխարհային տնտեսության ձևավորման համար կարևոր նախադրյալներից մեկը: Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ծավալները շեշտակի կրճատվեցին: Եթե համեմատություն անցկացնենք 1993-2004թթ. ժամանակահատվածների արտաքին առևտրաշրջանառության մեջ, ապա կարող ենք հստակ ասել, որ այս 11 տարվա ընթացքում գրեթե 5 անգամ ավելացել է առևտրաշրջանառությունը, իսկ սա արդեն խոսուն փաստարկ է Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման մասին: Քննարկելով արտահանման և ներմուծման ապրանքային կառուցվածքը` նկատում ենք, որ ապրանքների արտահանման
մեջ գրանցված աճը հիմնականում ապահովել է "Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված իրեր" ապրանքախումբը: Անսպասելի բարձր են եղել"Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստած իրեր" ապրանքախմբի արտահանման ծավալները, որոնք աճել են 2 անգամ:
Անրադառնանք Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի կառուցվածքին. ՀՀ-ից ապրանքներն արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ի դեպ ապրանքների արտահանման ծավալի աճը 2002-2003թթ.-ին կազմել է 46.3%, Թուրքմենստան` 31.0%, Բելառուս` 39.6%, մի փոքր նվազել է Վրաստան և Ուկրանիա, ապրանքներն արտահանվում են նաև դեպի Բելգիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ: Ինչ վերաբերվում է ներմուծմանը, հիմնականում մեր երկրում ապրանքները ներմուծվում են Ռուսաստանից, Բելգիայից, Իսրայելից, Իրանից:
ՀՀ արտաքին առևտրում առկա են շատ հիմնախնդիրներ` կապված արտահանվող և ներմուծվող ապրանքների ծավալների, ապրանքախմբերի կենտրոնացվածության աստիճանի հետ, սակայն գերխնդիր է հանդիսանում մեր երկրի առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը, որը նպաստում է պետության արտաքին պարտքի աճին, ինչն էլ իր հերթին կախվածություն է առաջացնում արտաքին աշխարհից; 1993-2003թթ. ՀՀ առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդն աճել է մոտ 6 անգամ, 2003թ.-ին կազմելով 591.3 մլն ԱՄՆ դոլլար, 2004թ.-ին կազմել է 636.0 մլն ԱՄՆ դոլլար: Մեր երկրում արտահանման ծավալի աճը խթանելու համար անհրաժեշտ է արդեն ձևավորված /թանկարժեք քարերի մշակում, կոնյակի և արհեստական կաուչուկի արտադրություն, սննդաարդյունաբերություն/ և ձևավորման փուլում գտնվող /թեթև արդյունաբերություն, մեքենաշինություն, շինանյութերի արտադրություն/ ճյուղերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Սակայն վերջնական կարծիք ձևավորել, որ մեր կառավարությունը անտարբեր է նման միջոցառումների իրականացման նկատմամբ անարդարացի կլինի, և այստեղ հարկ է նշել կառավարության կողմից ընդունած հետևյալ ծրագրերը` 1998թ դեկտեմբերի 24, թիվ 63 "ՀՀ պարենային ապահովության քաղաքականության մասին", 2000թ. ապրիլի 20 "ՀՀ-ի զբոսաշրջիկության զարգացման հայեցակարգի մասին" թիվ 15, 2001թ. մայիսի 3 "ՀՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգի մասին" թիվ 18 և 2003թ. դեկտեմբերի 18 "Ակնագործության և ոսկերչության ոլորտի զարգացման 2001-2006թթ. միջնաժամկետ ծրագիրը հաստատելու մասին" թիվ 1794-Ն որոշումները, որոնցով հստակեցվել են համապատասխան ոլորտների զարգացման ուղղությունները և իրականացման ենթակա միջոցառումները.
ընդլայնել արտահանվող ապրանքների անվանացանկը և աշխարհագրական կառուցվածքը, իսկ միջազգային շուկայում մրցակցությանը դիմադրելու համար անհրաժեշտ է արտահանել մրցունակ ապրանքներ` բարձրացնելով ապրանքների որակական հատկանիշները, կատարելագործելով առևտրատնտեսական համագործակցության մեթոդները,
պետությունը արտահանումը խթանելու համար կարող է ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման նպատակով, արտահանողներին տրամադրել արտոնյալ վարկեր, իրականացնել առևտրային և քաղաքական ռիսկերի ապահովագրում, սակայն պետությունը պետք է ֆինանսական օգնություն ցուցաբերի այն ձեռնարկություններին, որոնք կկարողանան արտասահմանյան շուկաներ դուրս բերել մրցունակ արտադրանք,
արտահանման ծավալը ավելացնելու նպատակով անհրաժետ է ձեռնարկություններին տրամադրել նաև հարկային արտոնություններ, ինչպես նաև դրամական պարգևատրումներ այն ձեռնարկություններին, որոնք ունեն արտահանման ուղղվածություն,
արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունները պետք է հստակ տեղեկացված լինեն միջազգային շուկայում առկա իրենց մրցակիցների արտադրանքի, շուկայի տվյալ սեգմենտում առկա սպառողական ճաշակի մասին, այսինքն՝ պետք է իրականացվեն մարքենթինգային նպաստավոր հետազոտություններ,
քանի որ արտահանման ծախսերի մեջ են ներառված նաև տրանսպորտային ծախսերը, որը մեր հանրապետությունում մեծ է, իսկ վերջինս պայմանավորված է շրջափակման առկայությամբ, ապա պետությունը, կատարելագործելով ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքը, կարող է որոշակիորեն նվազեցնել այդ ծախսերը:
Ինչպես հայտնի է` եթե առկա է առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդ, ապա այն դրական դարձնելու համար առկա է 2 ճանապարհ, այն է` ավելացնել արտահանումը կամ կրճատել ներմուծումը, վերջինս իրականացնելու համար անհրաժեշտ է ներքին շուկայում ներմուծվող ապրանքները փոխարինել մեր հայրենական արտադրանքով, սակայն ներմուծվող ապրանքները կարող են փոխարինվել այնպիսի արտադրանքներով, որոնց արտադրության համար մեր երկրում առկա են համապատասխան ռեսուրսներ և արտադրական հնարավորություններ: Այդ ուղղությամբ կարելի է իրականացնել հետևյալ միջոցառումները.
կյանքի կոչել հակամենաշնորհային քաղաքականության դրույթները.
մշակել ավելի ճկուն մաքսային քաղաքականություն` կիրառելով մաքսատուրքերի դրույքաչափերի դիֆերենցված համակարգ, որը կխթանի ներքին արտադրությունը:
Հարությունյան Արմինե, Ֆ/Վ 3-րդ կուրս
|