|
2006 թվ. 2 կիսամյակ
Ուխ-ի 2006թ 2-րդ կիսամյակի անդրանիկ նիստը սեպտեմբերի 5-ին էր: Նիստում քնարկվեցին առկա խնդիրները, ծրագրերը և բաշխվեցին առաջին հանձնարարականները:
Սեպտեմբերի 10-ին Ուխ անդամնբերը որպես տասնապետները մասնակցեցին “Սրբազան Հող"-ի կողմից նախաձեռնած գերեզմանների մաքրման աշխատանքներին:
Սեպտեմբերի 21-ին Անկախության 15 ամյակին նվիրված շքերթին ակտիվ մասնակցություն ունեցավ Ուխ-ը:
Սեպտեմբերի 22-ին Ուխ-ում նոր անդամների հերթական ընդունելությունն էր:Բոլոր դիմողները ժամանակավորպես ընդգրկվեցին Ուխ-ի աշխատանքներում:
Սեպտեմբերի 30-ին մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի աշխարհահռչակ բեմերում հնչած երգերը կենդանի կատարմամբ լսելու հնավորությունը ՈւԽ-ը բաց չթողեց:
Հոկտեմբերի 2-10 Ֆուտբոլի ներբուհական առաջնությունն էր: ՀՊՏՀ ԳՄ գավաթն այս տարի նվաճեց "ՀՀ և Ա" 4-րդ կուրսը:
Հոկտեմբերի 12-ին Ուխ-ը մասնակցեց Վ. Աճեմյանի դրամատիկական թատրոնի և ԳՈՒԽ համագործակցությամբ կազմակերպված բարեործական ակցիային: Ներկայացման ողջ հասույթը օգտագործվելու է սոցիալապես անապահով ուսանողների վարձրավճարները մասամբ վճարելու համար:
Հոկտեմբերի 14 -ին ՈՒԽ-ը մասնակցեց <<Հույս, հավատ, սեր>> ծրագրին, որը պարբերաբար նախաձեռնում է Ուսանողական Միությունը:
Հոկտեմբերի 18-ին ՈՒԽ-ը մասնակցեց 8-րդ համահայկական ինտելեկտուալ առաջնությանը:
Հոկտեմբերի 21-ին ՈՒԽ-ը մի քանի անդամներ մասնակցեցին միջազգային կիրառում ունեցող ՄԱԿ-ի մոդելավորում նախագծին:
Հոկտեմբերի 22-ին ՀՊՏՀ ԳՄ ինտելեկտուալների թիմը մասնակցեց “Ինչ, որտեղ, երբ” հեռուստախաղին:
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ստուգման գրքույքների հանձման արարողությունը:Բուհի տնօրենը առաջին կուրսեցիներին մաղթեց բովանդակալից ուսումնական տարիներ և հույս հայտնեց ապագայում տեսնել նրանց բազմակողմանի զարգացած մասնագետներ:
Նոյեմբերի 1-ին ծնվեց ՈՒՀԱ թիմը: Բարի Ճանապարհ քեզ, նորածին, մենք քեզ սպասում էինք;
Նոյեմբերի 2-ին ՈՒԽ անդամները մասնակցեցին “Երիտասարդ առաջնորդների դպրոց” ծրագրի հարցազրույցին: ՈՒԽ-ի բոլոր դիմողները ներգրավվեցին հաջորդ փուլի մասնակիցների կազմին;
Նոյեմբերի 14-ին Գիտ.խորհրդի հերթական նիստում, քննարկելով առաջադիմության և բացակայությունների հարցը, ՈՒԽ ներկայացուցիչներին առաջարկվեց ակտիվ անհատական աշխատանքներ իրականացնել:
Նոյեմբերի 7-12-ը ՈՒԽ անդամները մասնակցեցին երիտասարդ առաջնորդների դպրոց ծրագրի երկրորդ փուլին:
Նոյեմբերի 17-ը մամուլի հանձնաժողովի համար նշանավորվեց միջբուհական մամուլի ակումբի անդամակցությամբ:
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ հերթական ներբուհական ինտելեկտուալ առաջնությունը:
Նոյեմբերի 21-ին ՈՒԽ-ն հանդիպեց Բուհ-ի տնօրեն Ս. Դավոյանի հետ: Եղան դիտողություններ և առաջարկություններ,իրենց պատասխանը գտան բազմաթիվ հարցեր:
Նոյեմբերի 25-ին ամփոփվեցին նախապես հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: Լավագույն ստեղծագործությունները կընթերցեք “Ակտիվ+”-ում:
Նոյեմբերի 30-ին ՈՒԽ-ն անցկացրեց սոցիալական հարցումներ` պարզելու ՈՒԽ միջոցառումների և ծրագրերի անհրաժեշտությունն ու վարկանիշը, ուսանողների ցանկությունն ու պատրաստակամությունը մասնակցելու ՈՒԽ աշխատանքներին:
Դեկտեմբերի 26-ին ՈՒԽ անդամները զբաղված էին Բուհի տարածքին ամանօրյա տեսք տալով:Արդյունքը տրամադրող էր և ջանքերն արդարացնող:
Դեկտեմբերի 30-ին ամանորյա տոնահանդեսն էր.իր աշխատանքը ցույց տվեց մշակութային հանձնաժողովը:
|