|
2006 թվ. 1 կիսամյակ
Մարտի 6-ին Տեղի ունեցավ ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ կիսամյակի, ինչպես նաև ձմեռային արձակուրդների
ընթացքում ուսխորհրդի կատարած աշխատանքները: Ընդհանուր ժողովը հաստատեց նաև այս կիսամյակի գործունեության ծրագիրը:
Մարտի 13-ին լույս տեսավ ԵՊՏԻ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի "Ակտիվ+" ամսաթերթի առաջին համարը:
Մարտի 20-ին ԲՈՒՀ-ում "Տնտեսական զարգացումը և արդի մարտահրավերները" թեմայի շրջանակներում միջազգային սեմինար էր:
Ներկայացվեց "Տնտեսության ազատականացումը և պետական կարգավորումը զարգացած երկրներում" զեկույցը "CATO UNIVERSITY"-ի տնօրեն դոկտոր Թոմ
Փամլերի կողմից: Արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարվեցին նաև հարցադրումներ: Հաջորդ զեկույցը՝ "Տնտեսության ազատականացումը
անցումային երկրներում" ներկայացրեց դոկտոր-պրոֆեսոր Սամսոն Դավոյանը: Համեմատական գիծ անցկացնելով զեկույցների միջև՝ կարելի էր պարզորոշ
տեսնել անցումային երկրները զարգացած երկիր դարձնելու հիմնական ուղղությունները: Սեմինարը բնույթով միայն ինֆորմացիոն չէր: Սեմինարը ավարտվեց
Թ.Փամլերի լավատեսական ու խրախուսողական խոսքով:
Մարտի 21–ին տեղի ունեցավ ԵՊՏԻ-ի ԳՄ-ի ուսանողական և դասախոսական կազմի հանդիպումը ԵՊՏԻ նորընտիր ռեկտոր Յ. Սուվարյանի հետ:
Մինչ հանդիպումը պարոն Սուվարյանը այցելեց տարբեր լսարաններ և ծանոթացավ ԲՈՒՀ-ի պայմաններին:
Հանդիպումը սկսվեց ռեկտորի ապագա ծրագրերի և կատարվելիք աշխատանքների մասին քննարկումներով: Հետագա լուծման կարիք ունեցող որոշ
հարցեր նաև գրանցվում էին ռեկտորի մոտ: Մասնավորապես, քննարկվեց ԵՊՏԻ Գյումրու մասնաճյուղի շենքի հարցը: Այս հարցի պատասխանը ամբողջացվեց
ԵՊՏԻ ԳՄ տնօրեն Ս. Դավոյանի խոսքով: Խոսվեց նաև ուսման վարձերի 30 տոկոս բարձրացման, գրադարանը հայերեն գրքերով համալրելու, ուսանողների
ամառային հանգիստը կազմակերպելու և այլ հարցերի մասին: Պարոն Սուվարյանը, գոհ մնալով հանդիպումից, հեռացավ՝ խոստանալով, որ անպայման
կաշխատի, և որ ոչ մի հարց առանց լուծման չի մնա ու կլուծվի հօգուտ ուսանողների:
Մարտի 25 -ին տեղի ունեցավ ՈՒխ-ի հերթական կիսամյակային ընդունելությունը: Ընդունող հանձնաժողովը փորձեց ոչ շատ հարցերով պարզել դիմորդների՝ ՈՒԽ-ին
անդամակցելու նպատակը, տեղեկացվածությունը ՈւԽ-ի կողմից իրականացվող աշխատանքներին, "պասիվ"-ից "ակտիվ" դառնալու ցանկության ու
պատրաստակամության հարաբերակցությունը: Որոշվեց բոլոր դիմորդներին ընդունել որպես ՈւԽ-ի անդամիության թեկնածու: Մնում է մաղթել նրանց ունենալ
ներդրումներ ուսանողական ակտիվ կյանքում և բացահայտել սեփակական պոտենցիալի նոր ռեզերվներ:
Մարտի 27 - ին թիվ 20 դպրոցում կայացած ինտելեկտուալ առաջնությամբ սկիզբ դրվեց ԵՊՏԻ ԳՄ-ի ՈՒԽ-ի 7-ամյակին նվիրված միջոցառումներին:
Առաջնությունը կազմակերպվել էր ուսանողական խորհրդի կողմից և "Խորան Արդ" ՀԿ-ի աջակցությամբ: Մասնակցում էին ԵՊՏԻ Գյումրու մասնաճյուղի
ուսանողների և հենակետային վարժարանի աշակերտների թիմերը: Խաղի ընթացքը շատ բուռն էր և հետաքրքիր՝ հարցերով ու պատասխաններով ողողված:
Խաղը անցկացվեց երկու փուլով, հնչեցին 24 հարցեր: Առաջին պատվավոր տեղը գրավեց Ֆ/Վ 4-րդ թիմը, երկրորդը Բ/Կ 2-րդն էր, իսկ երրորդը ՀՀԱ 4-րդը:
Անկախ խաղի արդյունքներից՝ ստեղծված ինտելեկտուալ մթնոլորտը գոհացրեց մասնակից թիմերին:
Ապրիլի 17-ին լրացավ ՈՒԽ-ի 7 ամյակը, որը նշվեց մեծ տոնախմբությամբ և շուքով: Այդ օրը հավաքվել էին ՈՒԽ-ի բոլոր անդամներն ու նշում էին ՈՒԽ-ի տարեդարձը: Նրանք շնորհավորեցին միմյանց, մաղթեցին իրար նորանոր հաջողություններ և անթիվ նվաճումներ: Տարեցները հիշեցին անցած - գնացած վառ ու հետաքրքիր տարիները, դեպքերն ու իրադարձությունները, իսկ նորեկները հետաքրքրությամբ լսեցին և նորանոր պլաններ ու մտահղացումներ մշակեցին: Երեկոն անցավ ուրախ ու մտերմիկ մթնոլորտում:
Ապրիլի 17-18-ը ԵՊՏԻ Գյումրու մասնաճյուղում կազմակերպվեց ծառատունկ, որի կազմակերպմանը ակտիվորեն աջակցում էր ՈւԽ-ը, ինչպես նաև մասնակցում էին շատ ուսանողներ: Երկօրյա ժամանակահատվածում աշխատանքները կազմակերպվեցին և ավարտվեցին բարեհաջող կերպով: Ցանկալի է, որ նման միջոցառումներ էլ ավելի շատ իրականանան:
Ապրիլի 19-25-ը ԲՈւՀ-ում կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների անցկացման շրջանն էր: Ընթացիկ քննությունների երկրորդ շրջանը մայիսի : Ինչպես գիտենք, նշված քննաշրջանները կարևոր նշանակություն ունեն ուսանողների առաջադիմության հարցում և լուրջ ուշադրություն են պահանջում ինչպես դասախոսներից, այնպես էլ ուսանողներից: Չնայած կազմակերպչական որոշ թերացումներին, ընդհանուր առմամբ, ընթացիկ քննությունների անցկացման կարգը կարելի է բավարար համարել:
Ապրիլի 22-ին ԲՈւՀ-ում ավարտական հինգերորդ կուրսում դիպլոմային աշխատանքների պաշտպանություն էր: Իրենց աշխատանքները գերազանց գնահատականներով պաշտպանեցին 7 ուսանողներ (Ֆինանսներ և Վարկ բաժնից՝ չորս, իսկ ՀՀԱ բաժնից երեք ուսանողներ): Շնորհավորում և հաջողություններ ենք մաղթում նրանց:
Ապրիլի 30-ին "Մայր Հայաստանում" տեղի ունեցավ քաղաքային ծառատունկ, որին իր մասնակցությունը ունեցավ նաև ԵՐՊՏԻ-ի ԳՄ-ի ՈՒԽ-ը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Նրանցից յուրաքանչյուրը փորձեց իր փոքրիկ ներդրումն ունենալ մեր քաղաքի կանաչապատմանը, ինչ-որ չափով պայծառացնել ու գեղեցկացնել քաղաքը: Օրն անցավ հիասքանչ՝ չնայած եղանակի մռայլությանը:
ԵՊՏԻ-ի ԳՄ-ի ՈՒԽ-ի կոչը մեր համաքաղաքացիներին և ուսանողներին."Կատարենք մեր ներդրումը քաղաքի բարգավաճման մեջ՝ նպաստելով մեր ուժերի հնարավորության սահմաններում":
Մայիսի 17-18-ը ԲՈւՀ -ում տեղի ունեցավ Գիտաժողով՝ տնտեսագիտական, ինչպես նաև ոչ տնտեսագիտական թեմաներով: Այն անցավ հետաքրքիր և բովանդակայից կերպով, ինչի վկայությունն է ուսանողության ակտիվ մասնակցությունը գիտաժողովին: Վերջում տրվեցին խրախուսական պատվոգրեր:
|