2004 թվ. 2 կիսամյակ

     Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ բանավեճային 6-րդ նստաշրջանը, որի քննարկման թեման էր “ԲՈՒՀ-ի ուսանողության դերը Հայաստանի ուսանողության դաշտում”:
     Սեպտեմբերի 21-ին ՈՒԽ-ը մասնակցեց ԳՈՒԽ ՀԿ-ի կազմակերպած համաքաղաքային շքերթին` նվիրված անկախության օրվան:
     Սեպտեմբերի 25-ին ստեղծվեց “Գիտակների” և “Գերազանցիկների” ակումբները: Վերջինիս հիմնական նպատակը գերազանց ուսանողների խնդիրներով զբաղվելը և ցածր առաջադիմուփթյուն ունեցող ուսանողների համար մասնագիտական խորհրդատվության կազմակերպումն է: Գիտակների ակումբի նպատակն է ուանողների ինտելեկտուալ կարողություների բացահայտումը և ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպումը: 2 ակումբներն էլ գործում են ՈՒԽ-ին կից:
     Հոկտեմբերի 3-ին ՈՒԽ-ը կազմակերպեց նախկին նախագահի հրաժեշտի միջոցառում, որի ժամանակ նրան շնորհվեց ՈՒԽ_ի պատվավոր անդամի կոչումը, որին առաջինը արժանացել էր ԲՈՒՀ-ի տնօրենը 2000 թվականին:
     Հոկտեմբերի 8-15-ը 15-րդ միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ֆուտբոլի ներբուհական առաջնություն, որը ավանդական սպորտային միջոցառումներից է և կազմակերպվում է 1999 թվականից:
     Հոկտեմբերի 20-ին կազմակերպվեց ուսանողական 3-րդ գիտաժողովը:
     Հոկտեմբերի 25-ին հիմնվեց Հայ առաքելական եկեղեցու ուսանողական միության ԲՈՒՀ-ի խմբակը, որը գործում է ՈՒԽ-ին կից և նպատակ ունի տարածել ու ամրացնել քրիստոնեական գաղափարերը ուսանողության շրջանակներում:

 

Հասցե: Վ. Սարգսյան 32 | Հեռ. (0312) 3 06 46 | hpth-gm-ux@mail.ru