2004 թվ. 1 կիսամյակ

      Մարտի 20-ին Բուհի բանավիճային ակումբի 5-րդ նստաշրջանն էր ,քննարկման թեման էր “Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Շիրակի մարզում”:
     Ապրիլի 5-ին ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած ներբուհական ինտելեկտուալ առաջնություն: ԲՈՒՀ-ի տարբեր կուրսերը ներկայացնող թիմերը ակտիվորեն քննարկում էին հետաքրքիր հարցերը, մրցում ու…. իսկական մտքի գրոհ…. Առաջնությունն ավարտելուց հետո դեռևս բուռն քննարկումներ էին տեղի ունենում:
     Ապրիլի 7-21-ը ԲՈՒՀ-ի տարբեր կուրսերը ներկայացնող թիմերի միջև անցկացվեց ֆուտբոլի ներբուհական առաջնություն:
     Ապրիլի 15-ին կազմակերպված էր հանդիպում ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: Հանդիպման քննարկման թեման էր “Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները Շիրակի մարզում”:
     Ապիրլի 24-ին ՈՒԽ-ի անդամները շատ այլ ուսանողների հետ այցելեցին “Ջարդի ձոր հուշահամալիր” ու մասնակցեցին պսակադրմանը: Այցը ևս մեկ ու հազարերորդ անգամ ապացուցեց, որ ցանկացած հայ՝ լինի նա 98 տարեկան ջարդը տեսած ծերունի, թե 18 տարեկան երիտասարդ, հիշում է մեր պատմության արյունոտ այդ էջը ու կպայքարի անցյալի մութը ապագայում չկրկնելու համար հասնել դրա ճանաչմանն ու դատապարտմանը:
     Ապրիլի 26-ին հերթական մասնագիտական բանավեճն էր “ՀՀ-ը և համաշխարհային տնտեսության գլոբալացումը” թեմայի շուրջ: Ավելորդ կլինի ասել, որ այն խիստ արդիական ու կարևոր էր: ՈՒսանողները քննարկեցին տարբեր գլոբալ հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը կամ դրանց բացակայությունը ՀՀ-ում՝ առաջնորդվելով «մտածիր գլոբալ, գործիր լոկալ» սկզբունքով::
     Ապրիլի 30-ին ՈԽ-ի գիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեց ոչ մասնագիտական բանավեճ՝ “ՀՀ ներքաղաքական դրությունը” թեմայով: Ակտիվորեն քննարկվում էր ՀՀ քաղաքական ոլորտի ակտուալ հարցերը բախումներն ու դրանց հետևանքները տնտեսության վրա, ոմանք էլ քաղաքականությունը համարեցին բարոյական մարդկանց կողմից քննարկվելու ոչ արժանի… Այնուամենայնիվ, բանավեճից պարզ դարձավ ապագա սերունդի՝ քաղաքականության նկատմամբ հիմնական կողմնորոշումը՝ անհատական շահերից առաջ այն պետք է ուղղել և օգտագործել տնտեսական բարգավաճմանը:
     Ապրիլի 23-29-ը ԲՈՒՀ-ում շախմատի ներբուհական առաջնությունն էր: Հատկանշական էր նաև այն, որ պարզ դարձավ ԲՈՒՀ-ի շատ դասախոսների կողմից շախմատի՝ ամենասիրված խաղ և զբաղմունք լինելը:
     Մայիսի 4-ին տեղի ունեցավ Հ. Շիրազին նվիրված հուշ ցերեկույթը: Շիրազյան հնչյուններով ու մոտիվներով լցված այդ մի քանի ժամերը ստիպեցին շատ "ապագա տնտեսագետներին" աշխարհը դիտել ոչ որպես տնտեսական տարբեր համակարգերի ու մշակույթների ամբողջություն, այլ ընկալել այն և նրա տարրերը (սեր, բնություն, հայրենիք, մայր) բոլոր զգայարաններով… Ցերեկույթի վերջում առջարկվեց այցելել Հ. Շիրազի տուն-թանգարան, և առաջարկվեց միանշանակ:
     Մայիսի 6–ին էլ կայացավ այցելությունը Հ. Շիրազի տուն-թանգարան։ Շիրազի “հյուրընկալ տունն” ու նրա կյանքին ու գործունեության հետ կապված իրերն ու առարկաները ավելի ամբողջական դարձրին պատկերացումը Շիրազի արվեստի ու Շիրազ անհատականության մասին։
     Մայիսի 10-ին հրատարակվեց պատի երկրորդ թերթը:
     Մայիսի 14-ին ՈՒխ-ը կատարեց բարգործական այցելություն Գյումրու ծերերի ու հաշմանդամների տուն-ինտերնատ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին տուն-ինտերնատի բնակիչներին հուզող հարցերը, որոնց մեկն էլ ուշադրության պակասն է, ինչի նվազեցմանը մասամբ օգնում են նման այցերը: Ինտերնատի բնակիչները պատմեցին նաև մայիսի 9-ի հաղթանակից դրվագներ: ՈՒԽ անդամները հեռացան` տանելով երախտագիտության խոսքեր և բարեմաղթանքներ:
     Մայիսի 20-ին անցկացվեց ուսանողական, ավանդական դարձած Գարուն փառատոնը:
     Մայիսի 26-ին ՈՒԽ-ը ԲՈՒՀ-ի տնօրինության թույլտվությամբ ստեղծեց պետական ավարտական քննությունները գնահատող ուսանողական հանձնաժողովներ, որի արտահայտած կարծիքները համարյա չէին տարբերվում պետական գնահատող հանձնաժողովի կարծիքներից:
     Ապրիլ-մայիսյան վերը նշված միջոցառումների մեծ մասը նվիրված էր ՈՒԽ-ի 5-ամյակին« որը լրացել էր ապրիլի 17-ին և տոնվել ՈՒԽ-ի նախկին ու ներկա անդամների կողմից ... Բարի երթ “5-ամյա մանչուկին”...

 

Հասցե: Վ. Սարգսյան 32 | Հեռ. (0312) 3 06 46 | hpth-gm-ux@mail.ru